Դատարանը մերժել է համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը

Դատարանը մերժել է համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը

Վարչական դատարանը մերժել է Սպիտակ համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը: Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը:

Հայցը ներկայացրել էր թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը՝ պնդելով, թե Նիկողոսյանը վարչական ռեսուրս է կիրառել և աշխատանքից ազատել մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուներին՝ փոխքաղաքապետին ու երեք վարչական ղեկավարների:

Դատարանն արձանագրել է, որ պաշտոնանկությունները կատարվել են հոկտեմբերի վերջին՝ մինչև նոյեմբերի 4-ին նախընտրական քարոզարշավի մեկնարկը, ուստի չեն կարող Նիկողոսյանի գործողությունները գնահատել` որպես քարոզչության կարգի խախտում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *