Այսօր հրապարակված Սահմանադրության նախագիծը ևս մեկ անգամ հաստատեց այն, ինչ մեզ համար վաղուց պարզ էր․ Սամվել Կարապետյանը կալանավորվել է այս գործընթացին դեմ կանգնելու և Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար. գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
«Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն։ Անկախ ճնշումներից՝ թույլ չենք տա, որ արտաքին պարտադրանքով թելադրված այս նախագիծն ընդունվի»,- գրել է Ղազինյանը։