Սամվել Կարապետյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Սամվել Կարապետյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով հերքել զրպարտությունը։ Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել Կարապետյանի փաստաբանական թիմը։
     2026 թ. նոյեմբերի 19–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարություն էր, թե Կարապետյանը 9 մլրդ դրամ է գողացել պետական բյուջեից և յուրացրել։
     Կարապետյանի փաստաբանական թիմը դիմել է դատարան՝ այս հայտարարությունը համարելով զրպարտություն և պահանջելով դրա հրապարակային հերքումը։
     Հայցով պահանջվում է Փաշինյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։
     Բացի այդ, հայցվոր կողմը պահանջում է փոխհատուցել դատական ծախսերը։
     Հիշեցնենք, որ Կարապետյանի և Փաշինյանի միջև արդեն երեք դատական վեճ կա, սակայն դրանցից երկուսում հայցվորը Փաշինյանն է։ Նա 2026 թվականին երկու հայց է ներկայացրել Կարապետյանի դեմ՝ մայիսի 7-ին «հալյուցինացիաներ առաջացնող սնկերի» և մայիսի 25-ին՝ Կանադայում տուն ունենալու մասին հայտարարությունների համար։ Երկու դեպքում էլ Փաշինյանը պահանջել է հրապարակային հերքում և 6-ական մլն դրամ փոխհատուցում։

Սամվել Կարապետյանն իր կողմից այս տարվա սեպտեմբերին հայց ներկայացրեց Փաշինյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել և 3 մլն դրամ փոխհատուցում վճարել վիրավորանքի համար։ Հայցի առիթը Փաշինյանի՝ 2026թ․ մայիսի 29-ին հնչեցրած հայտարարությունն է, որով նա սպառնացել էր, որ դատարանում դեյուրե «սունկ է կերցնելու» Սամվել Կարապետյանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *