Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումների տակ են հայտնվել ռուսական 60 բանկեր, կրիպտոարժույթի և վճարային ծառայություններ մատուցող ընկերություններ։

«Մենք ընդլայնում ենք էներգետիկ ծառայությունների մատուցման արգելքը։ Այժմ եվրոպական ոչ մի ընկերություն չի կարողանա աջակցել Ռուսաստանին էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման, շահագործման կամ վերանորոգման հարցում, մասնավորապես՝ նավթավերամշակման գործարանների։ Առաջին անգամ այս արգելքը տարածվում է նաև էլեկտրաէներգետիկ ոլորտի ծառայությունների վրա», – հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Եվրահանձնաժողովը նաև առաջարկել է արգելել վիզաների տրամադրումը ռուսաստանցի բոլոր զինծառայողներին։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ նրանք, իբր, սպառնալիք են ներկայացնում Եվրամիության անդամ երկրներին։

Եվրահանձնաժողովը նաև արգելել է եվրոպական երկրներ այցելել ռուսաստանցի բոլոր մարզիկներին։ Միևնույն ժամանակ, եվրոպացիներին արգելվել է զբաղեցնել բարձր պաշտոններ ռուսական ընկերություններում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *