Հրապարակված նոր սահմանադրության նախագիծն ապազգային փաստաթուղթ է․ Հարություն Մնացականյան

Հրապարակված նոր սահմանադրության նախագիծն ապազգային փաստաթուղթ է, որն եկավ հավաստելու մեր պնդումներն առ այն, որ այն բացառապես արտաքին սպառնալիքի ու միջամտության արդյունքում՝ այս իշխանության հերթական զիջումն է, գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։

«ԲԱՅՑ ալիևյան սահմանադրությունը վերջնակետերից է. սրանով պետության ու պետականության կողպեքի բանալիներն են հանձնվում Ալիևին՝ մեզ դարձնելով հյուր սեփական հայրենիքում՝ առանց Անկախության հռչակագրի, առանց մեր Սահմանադրության, խարխուլ պետականության հիմքերով»,– նշել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *