Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին

Երևանից Մոսկվա՝ «Շերեմետևո» օդանավակայան ժամանելուն պես ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել է քրեական աշխարհում Վալտեր մականվամբ հայտնի 80-ամյա «օրենքով գող» Վալիկո Ջեջեյան։ Գրում է Փաստինֆոն:

Ջեջեյան, որը նախկինում մի քանի տարի բնակվել է Չեռնոգորիայում, ստիպված է եղել լքել այդ երկիրը՝ վիզայի ժամկետի ավարտի պատճառով: Հայաստանից նրան՝ որպես Ռուսաստանի քաղաքացու, երկկողմանի թոքաբորբով ուղարկել են Մոսկվա:

Նշվում է, որ ռուս իրավապահների հետ հանդիպման ժամանակ Ջեջեյան խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը «օրենքով գող» է, թե՝ ոչ: Իրավապահները նրան մեկ ամիս ժամանակ են տվել առողջական վիճակը կարգավորելու համար, ինչից հետո նա խոստացել է վիրահատությունից անմիջապես հետո լքել երկիրը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *