«Ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր արդյունքը կլինի Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների վերագործարկումը»․ Քուշներ

«Ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր արդյունքը կլինի Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների վերագործարկումը»․ Քուշներ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման գլխավոր արդյունքը պետք է լինի Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների վերագործարկումը։
     New York Magazine-ին տված հարցազրույցում Քուշներն ասել է, որ «գլխավոր ձեռքբերումը» ոչ թե հակամարտության դադարեցումն է, այլ «Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների վերագործարկումը, որի պայմաններում նրանց հարաբերություններում այլևս չի լինի այդ մշտական ագրեսիան»։
     «Գուցե հենց դա էլ լինի այն ճանապարհը, որով մարդիկ կկարողանան հանգիստ ապրել և միասին աշխատել»,- հավելել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *