ՀՀ ԱԽ քարտուղարը ու Լիտվայի նախագահի խորհրդականը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Դեյվիդաս Մատուլիոնիսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել ՀՀ անվտանգության խորհրդի «Ֆեյսբուք»-ի էջում։

Հանդիպումը կայացել է Սիմոնյանի՝ Լիտվա պաշտոնական այցի շրջանակում։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *