Թրամփը հանձնարարել է մահապատիժ պահանջել երեխաներին սպանողների և բռնաբարողների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խստացնել մոտեցումը մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների նկատմամբ։

Թրամփը կարգադրել է, որ արդարադատության նախարարությունը մահապատիժ պահանջի երեխաներին սպանողների, բռնաբարողների և մարդկանց առևտրով զբաղվողների համար։

«Ես կստորագրեմ նախագահական հրահանգ, որով արդարադատության նախարարությանը կպարտավորեցվի մահապատիժ պահանջել երեխաներին սպանողների, ինչպես նաև իրենց զոհերին սպանող բռնաբարողների և մարդկանց առևտրով զբաղվողների համար», — հայտարարել է նա արդարադատության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է The Guardian թերթը։

Բացի այդ, Թրամփը գլխավոր դատախազին հանձնարարել է արագացնել արդեն իսկ կայացված մահապատժի դատավճիռների ի կատար ածումը։

«Այն բանից հետո, երբ երդվյալ ատենակալները կայացնեն իրենց որոշումը, մահապատիժը կլինի արագ և անխուսափելի», — հատուկ ընդգծել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *