Հայաստանի և Միացյալ Նահանգների կողմից մեկնարկած TRIPP նախագիծը չի փոխարինի այլ տրանսպորտային միջանցքներին։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը։
Ըստ նրա՝ TRIPP-ի և Հորմուզի նեղուցում հարավային երթուղու նման նախագծերը չեն կարող փոխարինել «իրական միջանցքներին»։
Նա նաև նշել է, որ Իրանի աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում «կարմիր գիծ» են երկրի համար և թույլ չեն տա, որ դրանք անտեսվեն։
Իրանցի պաշտոնյաները նախկինում հայտարարել են, որ ամերիկյան ընկերությունների և ամերիկացիների ներկայությունն Իրանի հետ սահմանին չպետք է սպառնալիք ներկայացնի երկրի համար։