«Սա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է». Սրբուհի Գալյան

«Սա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է». Սրբուհի Գալյան

Նոր Սահմանադրության նախագծում նշվում է, որ, օրենքով նախատեսված դեպքերում, դատարանի որոշմամբ թույլատրվում է քաղաքացիությունից զրկելը՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Հանրայինի եթերում անդրադառնալով այս կետին՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել է. «Սա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, երբ որոշակի շատ կոնկրետ դեպքերում պետությունը կարող է հնարավորություն ունենալ ոչ թե ապրիորի ինչ-որ մեկին քաղաքացիությունից զրկել, այլ կոնկրետ դեպքի հիման վրա, մասնավորապես այդ դեպքը պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործությունն է, և քաղաքացիությունից զրկել հնարավոր է լինելու միայն դատարանի որոշման հիման վրա»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *