Սև ուրբաթին ընդառաջ․ Արարատ-Արմենիան 40 տոկոս զեղչ է սահմանել Եվրոպա լիգայի առաջիկա խաղի տոմսերի համար


Սպորտ


Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» «սև ուրբաթին» ընդառաջ հատուկ առաջարկով է հանդես եկել երկրպագուների համար՝ զեղչելով ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի «ՆԵԿ Նեյմեգենի» դեմ տնային հանդիպման տոմսերի արժեքը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ ֆուտբոլասերները կարող են ձեռք բերել հանդիպման տոմսերը 40 տոկոս զեղչով՝ գնման ժամանակ ակտիվացնելով BF2026 պրոմոկոդը։

Զեղչված սակագներով Հյուսիսային, Հարավային և Արևելյան տրիբունաների տոմսերն արժեն 1800 դրամ՝ նախկին 3000-ի փոխարեն, իսկ Արևմտյան տրիբունայի տեղերը հասանելի են 1800, 3600 և 6000 դրամով՝ նախկին 3000, 6000 և 10000 դրամի փոխարեն։

«Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21։45-ին։

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության լիգայի փուլում դեռևս վաստակած միավոր չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

armsport.am





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *