Նախագծի հեղինակը Աննա Հակոբյանն է. ակտուալությունը կորցրել է, հանեք շրջանառությունից. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ դրա իրական հեղինակը ոչ թե ներկայացնող պատգամավորն է, այլ Աննա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Աննա Հակոբյանի հետաքրքրություններն այժմ կենտրոնացած են Երևանի տրանսպորտային խնդիրների վրա, ինչի հետևանքով նախաձեռնությունը կորցրել է արդիականությունը։

Էդգար Ղազարյանն առաջարկել է նախագիծը հանել շրջանառությունից՝ նշելով, որ գործող օրենսդրությունն արդեն հնարավորություն է տալիս պայքարել ընտանեկան բռնության դեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *