Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համակարգչային աջակցությամբ «Մահարաթ-IV» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ։
«Զորավարժություններին ներգրավված է երկու երկրների ավելի քան 100 զինծառայող»,- նշված է հաղորդագրության մեջ։ Դրանք անցկացվում են Ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական խաղերի կենտրոնում։
Ըստ գերատեսչության՝ նպատակն է զարգացնել համագործակցությունը ռազմական կրթության և մարտական պատրաստության ոլորտներում, կատարելագործել հրամանատարների՝ ռազմական որոշումներ կայացնելու հմտությունները և փորձ փոխանակել շտաբային աշխատանքի ու գործողությունների պլանավորման ուղղություններով։
Զորավարժություններն անցկացվում են երկու երկրների պաշտպանության նախարարությունների՝ 2026 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում։
Զորավարժությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 28-ը։