
«Կխնդրեմ գնահատական տալ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հարցադրմանը Նիկոլ Փաշինյանի պատասխանին և որակումներին։ Ինչպե՞ս եք գնահատում երկրի վարչապետի կողմից նմանատիպ խոսույթը»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը դիմեց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանին։
«Տիկի՛ն Ղահրամանյան, դուք իմ գործընկերն եք՝ պատգամավոր եք, լրագրող չեք, որը ցանկացած տիպի հարց, որն իրեն հուզում է, կարող է տալ, ես ակնկալում եմ նախագծի վերաբերյալ առաջարկներ։ Եթե դուք ուզում եք իմ դիրքորոշումն ունենալ բռնության նկատմամբ ընդհանուր առմամբ, բնականաբար, վատ եմ վերաբերվում՝ ում կողմից ուզում է լինել, որտեղ ուզում է լինել, ինչ ձևակերպմամբ ուզում է լինել»,- պատասխանեց Բաթոյանը։