
ԱՄԷ-ի Ռաս ալ-Խայմա էմիրությունում մարդատար ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով 11 մարդ է զոհվել։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ներքին գործերի նախարարությանը, վթարը տեղի է ունեցել Ալ Վաթան (Al Watan Road) մայրուղում։
Վթարի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։