Գաղտնալսումներ և բանակի կիրառում. Գալյանը՝ «սենսացիաների» մասին

«Ես տեսա, որ ինչ-որ մեկն ասում էր՝ իսկ դուք գիտե՞ք, որ նոր Սահմանադրությամբ պետությունը հնարավորություն է ստանալու ձեզ գաղտնալսել առանց դատարանի որոշման: Բացեք գործող Սահմանադրության տեքստը և կտեսնեք, որ այն կարգավորումը, որ մեջբերում եք, ուղղակի նույնությամբ է արտացոլվել նախագծում: Կան կարգավորումներ, որոնք փոխելու իմաստ չկա»: 

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Հաջորդ դեպքը Զինված ուժերի կիրառմանն է վերաբերում, երբ այդ կիրառման դեպքը անհետաձգելի է: Որպես սենսացիա է ներկայացվում, թե այն կիրառելու իրավունքը տրվում է վարչապետին: Այսօր էլ այդ իրավունքը պատկանում է վարչապետին»,- նկատել է Գալյանը: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *