Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am

Tert.am-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանին, «Մեդիա պլյուս» ՍՊԸ-ին և «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպությանը՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցված՝ զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

ՀՀ վարչապետը պահանջում է հերքումը հրապարակել նաև տեսաձայնագրության միջոցով՝ առանց հասանելիության ժամկետի սահմանափակման։

Բացի հրապարակային հերքումից՝ Նիկոլ Փաշինյանը պահանջում է Սևակ Հակոբյանից, «Մեդիա պլյուս» ՍՊԸ-ից և «Հայելի ակումբ»–ից համապարտության կարգով (համատեղ) բռնագանձել 4 մլն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Հայցի համար հիմք են հանդիսացել նոյեմբերի 19-ին և 20-ին արված հրապարակումները, որոնցում, ըստ հայցվորի, Փաշինյանին վերագրվել են «բարձր մակարդակի թալանի» և «բարձր կարգի կոռուպցիայի» վերաբերյալ փաստացի տվյալներ։

Մանրամասները՝ tert.am կայքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *