Կոչ-հորդոր մասնագիտական արժանապատվություն ունեցող դատավորներին․ Հարությունյան Հարությունյան

Դիտել Reel-ը

Կոչ-հորդոր մասնագիտական արժանապատվություն ունեցող դատավորներին: Այս մասին նշել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։

«Այսօր ձեր լռությունը կարող է վաղը մեկնաբանվել որպես համաձայնություն։

Ես ձեզ չեմ կոչում քաղաքական պայքարի։ Ես ձեզ կոչում եմ պայքարելու ձեր սահմանադրական կարգավիճակի, մասնագիտական անկախության և դատավորի արժանապատվության պաշտպանության համար։

Մի՛ սպասեք, որ ձեզանից յուրաքանչյուրին առանձին կանչեն՝ իր մասնագիտական պիտանիությունն ապացուցելու։

Դատավորի անկախությունը շնորհ չէ, որ իշխանությունը կարող է տալ կամ վերցնել։ Այն սահմանադրական երաշխիք է, որը դուք պարտավոր եք պաշտպանել։

Այսօր է պահը, երբ դատական իշխանությունը պետք է խոսի՝ իր անունից, իր անկախության և իր ապագայի համար, որովհետև եթե այսօր չպաշտպանեք դատական իշխանության անկախությունը, վաղը գուցե արդեն ստիպված լինեք պաշտպանել միայն ձեր պաշտոնը։

Դատավորի լռությունը չպետք է դառնա դատական իշխանության անկախության կորստի գինը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *