Հյուսիսային Ֆրանսիայում տեղացած երկարատև հորդառատ անձրևների հետևանքով ջրով է լցվել ավելի քան 860 բնակելի տուն, հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
Ամենաբարդ իրավիճակը Պա-դը-Կալե դեպարտամենտում է, որտեղ առատ տեղումների հետևանքով գետերը դուրս են եկել ափերից։ Ջրհեղեղների վտանգի պատճառով իշխանությունները հայտարարել են վտանգի նարնջագույն մակարդակ։