«ԱՄՆ
բոլոր նավերը, ինքնաթիռները և զինծառայողները, ինչպես նաև լրացուցիչ զինամթերքը, սպառազինությունը
և մնացած ամեն ինչը, որ անհրաժեշտ է մարտական գործողություններ անցկացնելու և արդեն զգալիորեն թուլացած հակառակորդին ոչնչացնելու համար, կմնան իրենց տեղերում՝ Իրանում և դրա շուրջը այնքան ժամանակ, մինչև լիակատար չիրագործվի ձեռք բերված իրական համաձայնագիրը»,-
գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։
Սպիտակ
տան ղեկավարը հավելել է, որ եթե դա տեղի չունենա, ինչը, նրա կարծիքով, չափազանց
անհավանական է, «ապա կսկսվի ավելի լայնածավալ, ավելի լավ կազմակերպված և ավելի
հզոր հրաձգություն, քան որևէ մեկը երբևէ տեսել է»։
«Սա
համաձայնեցված է եղել վաղուց, և չնայած հակառակի մասին ամբողջ կեղծ
հռետորաբանությանը՝ ոչ մի միջուկային զենք, և Հորմուզի նեղուցը ԿԼԻՆԻ ԲԱՑ ԵՎ
ԱՆՎՏԱՆԳ։ Միաժամանակ մեր մեծ բանակը լիցքավորվում և հանգստանում է՝ անհամբեր
սպասելով, ըստ էության, հաջորդ նվաճմանը»,- գրել է Թրամփը։