
Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն ասաց, որ «իրենց կուսակցությունն ամենաժողովրդավար կուսակցությունն է, չունեն մեկ մարդու կառավարում՝ կուսակցության ներսում, թեժ բանավեճեր են ունենում» և այլն: Լրագրողը միջամտեց. «Որտեղ ղեկավարի նկարը փակցրել եք սենյակում»: Ղազարյանն արձագանքեց. «Այո, ես սիրով կախել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարն իմ սենյակում»: