Այն նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի համար․ Էրդողանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևորել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ այն համարելով Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև հաղորդակցությունների ընդլայնման նոր հնարավորություն։

Միջազգային կովկասյան կոնգրեսի մասնակիցներին ուղղված ուղերձում նա հայտարարել է, որ Անկարան պատրաստ է նույն վճռականությամբ աշխատել Կովկասում խաղաղության և բարգավաճման հաստատման ուղղությամբ, ինչպես Ղարաբաղում հաղթանակի ժամանակ։

Էրդողանի խոսքով՝ երթուղին կամրապնդի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը՝ նոր հնարավորություններ ստեղծելով Թուրքիայի և թյուրքական աշխարհի համագործակցության համար։

«Մեր ընկալմամբ՝ Կովկասը տարածաշրջան է, որտեղ տիրում է երկարատև խաղաղություն, հարևաններն առևտուր են անում միմյանց հետ, և յուրաքանչյուր երկիր ստանում է իր բաժինն ընդհանուր հարստությունից»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *