Լոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել

Լոնդոնի ոստիկանությունն 893 կգ կոկաին է առգրավել երկիր թմրանյութերի մաքսանենգ ներմուծմամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակում։ Այս մասին նշվում է Լոնդոնի ոստիկանության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ոստիկանության տվյալներով՝ թմրանյութերի խոշոր խմբաքանակը թաքցված է եղել նարինջների արկղերում։ Լոնդոնի Լեյթոն թաղամասի շուկայի տարածքում իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է 27-ից 58 տարեկան վեց անձ՝ հանցավոր խմբի կազմում թմրանյութեր տեղափոխելու կասկածանքով։

Ոստիկանները նաև խուզարկություն են անցկացրել Լոնդոնից հյուսիս գտնվող Չեշանտ քաղաքի տներից մեկում։ Գործողության ընթացքում ձերբակալվել է 48-ամյա մի տղամարդ՝ հանցագործությանը հանցակցելու կասկածանքով։ Նրա մոտ հայտնաբերվել է 450 հազար ֆունտ ստեռլինգ կանխիկ գումար՝ մոտ 587 հազար դոլար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *