Լեհաստանը զգուշացնում է՝ Ուկրաինայում խաղաղությունը «վերջ չի դնի ռուսական դիվերսիաներին Եվրոպայում»

Ուկրաինայում խաղաղության համաձայնագիրը չի դադարեցնի Ռուսաստանի «դիվերսիոն արշավը» Եվրոպայի դեմ․ Politico-ի փոխանցմամբ՝ այս մասին զգուշացրել է Լեհաստանի հատուկ ծառայությունների աշխատանքը համակարգող նախարարը։

«Ռուսական գաղտնի գործողությունները վերջին ամիսներին ակտիվացել են»,- հայտարարել է Թոմաշ Սեմոնյակը՝ նկարագրելով, թե ինչպես է ընդլայնվել  գործողությունների շրջանակը՝ պահեստների և առևտրի կենտրոնների հրկիզումներից անցնելով երկաթուղիների, կապի սարքավորումների և պաշտպանական օբյեկտների թիրախավորմանը։

Նրա խոսքով՝ որոշ հարձակումների նպատակն է խափանել Ուկրաինայի մատակարարումը, սակայն Մոսկվան նաև ցանկանում է վախեցնել եվրոպական կառավարություններին և թուլացնել ՆԱՏՕ-ն․ նպատակներ, որոնք կմնան, նույնիսկ եթե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմն ավարտվի։ Ըստ պաշտոնյայի՝ Լեհաստանը, որն Արևմուտքի օգնության հիմնական տարանցիկ հանգույցն է, հատկապես խոցելի է եղել։

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ԵՄ-ում Ռուսաստանի առաքելությունն անմիջապես չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքներին, սակայն Մոսկվան նախկինում հերքել է արևմտյան հետախուզական ծառայությունների կողմից իրեն վերագրվող բազմաթիվ հարձակումների, դավադրությունների և վանդալիզմի դեպքերին մասնակցությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *