Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում անցկացված մրցաշարի եզրափակիչ փուլում, որին մասնակցել է ավելի քան 150 դպրոցական Հայաստանի մարզերից և Երևանից, Շիրակի մարզի հավաքական թիմը 4-7-րդ դասարանների աշակերտների պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ 8-12-րդ դասարանների աշակերտների մրցումներում՝ 2-րդ տեղը։
Մրցաշարին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և պաշտոնատար այլ անձինք։
Մրցումների ավարտին ՀՀ վարչապետը շնորհավորել է մասնակիցներին՝ ընդգծելով երեխաների շրջանում առողջ ապրելակերպի, թիմային համագործակցության և ազնիվ մրցակցության խթանման կարևորությունը։
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարն անցկացվում է երեխաների ֆիզիկական ակտիվությունը խրախուսելու, լողի մասսայականացման և մարզական տաղանդների բացահայտման նպատակով։