Խոշոր ավտովթար Թուրքիայում․ մարդատար ավտոբուսը շրջվել է, կա 19 տուժած․A Haber

Թուրքիաի Աքսարայ–Նևշեհիր մայրուղում շրջվել է Անկարայից Գազիանթեփ ուղևորվող մարդատար ավտոբուսը։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 19 մարդ։

Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է A Haber հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ավտոբուսը շրջվել է այն բանից հետո, երբ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության և Աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման վարչության աշխատակիցները։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *