Christie’s աճուրդի տան գնահատմամբ Մորգանի ապուրամանը կարող է վաճառվել 8 միլիոն դոլարով


Բիզնես


Ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջոն Փիերպոնտ Մորգանին (Ջեյ Փի Մորգան) երբեմնի պատկանած արծաթե ապուրամանը դեկտեմբերի 1-ին Լոնդոնում աճուրդի կհանվի։ Christie’s աճուրդի տան գնահատմամբ՝ այն կարող է վաճառվել մինչև մոտ 8 միլիոն դոլարով։

46 սանտիմետր երկարությամբ և 20 կիլոգրամ քաշով սպասքը 1730-ականներին պատրաստել է ֆրանսիացի նկարիչ և ոսկերիչ Ժյուստ-Օրել Մեսոնյեն՝ շքեղ ռոկոկո ոճով։ Christie’s-ի մասնագետ Իզաբել Կարտիե-Սթոունի խոսքով՝ ապուրամանը ստեղծվել է «ապշեցնելու համար»։ Այն ունի ոճավորված խեցու ձև, իսկ կափարիչը զարդարված է արծաթե բույսերի և կենդանիների մանրակրկիտ պատկերներով՝ բադ, ծովախեցգետին, ձուկ, ոստրե և խխունջ։

Ապուրամանը վաճառքի է հանվել արգենտինացի հարուստ կոլեկցիոներ Բլակյեր-Արիետա ընտանիքին պատկանող արծաթյա իրերի հավաքածուի կազմում։ Դրա նախնական արժեքը գնահատվել է 4-6 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 5,25-7,86 միլիոն դոլար)։

radar armenia



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *