Կարող ենք ականատես լինել ռազմական գործողությունների ընդլայնման. ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ահմադ Վահիդին նախազգուշացրել է, որ հաջորդ պատերազմը կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից:

«Հաջորդ պատերազմը չի սահմանափակվի միայն տարածաշրջանով, ռազմական գործողությունները կարող են տարածվել ցանկացած վայրում, որտեղ դրա անհրաժեշտությունը կլինի։ Մենք կարող ենք ականատես լինել ռազմական գործողությունների ընդլայնման։ Թշնամիները պետք է հասկանան, որ պատերազմն այլևս պարտադիր չէ, որ լինի տարածաշրջանային»,- հայտարարել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *