Անդրադարձել եմ Սահմանադրության փոփոխության անթույլատրելիությանը․ Արամ Վարդևանյանը՝ ԵՄ դեսպանների հետ հանդիպման մասին

Դիտել Reel-ը

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

«Հանդիպել եմ մեր երկրում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Անդրադարձել եմ արտաքին պարտադրանքով Սահմանադրության փոփոխության անթույլատրելիությանը, քաղաքական հետապնդումներին և ապօրինի կալանքներին, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը և այլ հարցերի»,– հանդիպումից մանրամասներ է հայտնել Վարդևանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *