Օվերչուկը և Մհեր Գրիգորյանը քննարկել են ՌԴ–ՀՀ առևտրատնտեսական համագործակցությունը

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը։

Հանդիպման ընթացքում կողմերը համակողմանիորեն քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված թեմաների շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *