Այվազովսկու «Վենետիկը գիշերով․ Սան Ջորջո Մաջորե» կտավը վաճառվել է 1,4 միլիոն դոլարով

Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Վենետիկը գիշերով․ Սան Ջորջո Մաջորե» կտավը Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով, հայտնում է ՏԱՍՍ–ը։

1862 թվականին նկարված կտավի նախնական գնահատված արժեքը կազմել է 655-915 հազար դոլար։ Այն աճուրդի էր ներկայացրել էստոնացի մասնավոր կոլեկցիոները։

Նկարը նրա ընտանիքի սեփականությունն է եղել դեռևս XIX դարից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *