Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների վրա հարձակումներին ռուսական կողմի պատասխան գործողություններն անխուսափելի են։
«Մենք տեսնում ենք, որ Կիևի ռեժիմը չի դադարեցնում հարձակումները մեր վերամշակող հզորությունների վրա։ Ի դեպ, չնայած ԱՄՆ նախագահի կոչին և ուղղակի խնդրանքին՝ զերծ մնալ այդ հարձակումներից, Կիևի իշխանությունները չեն լսում նման խորհուրդները։ Ամեն ինչ շարունակվում է այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Այս կապակցությամբ նշեմ, որ մեր կողմից պատասխան գործողություններն անխուսափելի են, և բոլորը պետք է դա իմանան»,- ասել է նա։
Պուտինը ընդգծել է, որ հակառակորդի հարձակումներ ի վիճակի չեն Ռուսաստանին կրիտիկական վնաս հասցնել։