TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027–ին․ Կոստանյան

TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Կառավարությունն արդեն պատվիրել է նախնական հետազոտություններ թե՛ էլեկտրագծերի, թե ճանապարհի դիզայնի հետ կապված և մոտակա ամիսներին կունենանք այս հետազոտությունների նախնական արդյունքերը, որոնք թույլ կտան այս ուղղություններով աշխատանքներ իրականացնել։

Այսպիսով, 2027 թվականը բավականին մեծ շինարարական տարի է լինելու TRIPP-ի կոնտեքստում։

Արդեն պարզ է՝ ինչ ուղեգծով պետք է անցնի երկաթգիծը, այս պահին աշխատանքներ են տարվում տվյալ տարածքը նախապատրաստելու համար, որպեսզի արդեն նախաշված տարածքում մյուս տարի սկսենք երկաթուղու բուն կառուցման աշխատանքը»,– ասել է Կոստանյանը։

Նա նշել է, որ հայ–ամերիկյան կազմակերպությունն իրականացնելու է TRIPP–ի ընդհանուր ղեկավարումը․ «Մենք, ըստ անհրաժեշտության, կներգրավենք առանձին կազմակերպությունների մեր միջազգային գործընկերներին, որոնք բուն կառուցումը կիրականացնեն գետնի վրա»,– հավելել է ԱԳՄԱ փոխնախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *