
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱՆԵՆԳ ՈՒԶՈՒՐՊԱՏՈՐ
Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը։
Երբ իշխանավորը Սահմանադրությունը հարմարեցնում է իր քաղաքական նպատակներին, ժողովրդին տրված մանդատը վերածում սեփականության, իսկ պետական ինստիտուտները՝ անձնական իշխանության պահպանման միջոցի, նա այլևս պարզապես քաղաքական գործիչ չէ։
Նա սահմանադրանենգ ուզուրպատոր է։
Եվ նման իշխանության ամենամեծ վտանգն այն է, որ ժողովրդավարության անունից քանդում է ժողովրդավարության բովանդակությունը»։