ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականի վրա բեռնարկղային նավի պայթելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում Թեհրանի կողմից «չարտոնված» երթուղով ընթացող բեռնարկղային նավը պայթել է ծովային ականի վրա, փոխանցում է IRNA գործակալությունը։

ԻՀՊԿ-ն պնդում է, որ ականի վրա պայթելուց հետո կանգ առնել հարկադրված նավն ընթացել է ավտոմատ նույնականացման անջատված համակարգով և հրաժարվել է կատարել Իրանի իշխանությունների ցուցումները։

Հայտարարության մեջ նշվում է, որ նավը խախտել է սահմանված կանոնները և «ապօրինի» անցել միջազգային ջրային ուղու հյուսիսային հատվածում գտնվող փակ գոտով։

ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ անվտանգությունը երաշխավորված է միայն այն նավերի համար, որոնք Հորմուզի նեղուցով անցնում են իրանական կողմի հաստատած երթուղիներով։

«Մենք կրկին հիշեցնում ենք առևտրային նավերի սեփականատերերին և նավապետներին, որ ծովային անվտանգության կանոնների պահպանումը, թույլատրված երթուղիների օգտագործումը և իրավասու մարմինների նախազգուշացումներին արձագանքելն անհրաժեշտ են Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկությունն ապահովելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *