Սպիտակ տան ներկայացուցիչները ցանկանում են խաղաղության համաձայնագրի հասնել մինչև հունվար


Քաղաքականություն


Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Սպիտակ տան ներկայացուցիչները ցանկանում են խաղաղության համաձայնագրի հասնել հնարավորինս շուտ՝ ցանկալի է մինչև հունվար:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևը նույնպես ձգտում է խաղաղության, սակայն ոչ էական զիջումների գնով։ Նա հույս է հայտնել, որ բանակցությունների ընթացքում Մոսկվան կառուցողական մոտեցում կդրսևորի:

Զելենսկին հավելել է՝ շարունակելու են անել հնարավորը՝ պատերազմին վերջ դնելու համար, միաժամանակ աշխատելու են ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների հետ՝ հասնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *