
Հանրայինի եթերում շարունակելով խոսքը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասել է. «Ալիևն էս ուտեստի խոհարարն է, Փաշինյանը՝ մատուցողը: Ինչ սոուս էլ ավելացնեք, նույնիսկ սալյուտով մատուցեք, դրանից չի փոխվում դրա ադրբեջանական լինելը»:
Ավելի վաղ նա նշել էր, որ «հարևան պետության պահանջով Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագիրը հանելը ինքնիշխանության, անկախության զիջում է»: