ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի անունով ստեղծվել է տելեգրամյան կեղծ օգտահաշիվ, որի միջոցով ուղարկվում են հաղորդագրություններ։ Այս մասին հայտնում է մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը։
«Խնդրում եմ չարձագանքել նմանատիպ հաղորդագրություններին»,- սոցցանցի իր էջում գրել է նա։