Իրանի դեմ ռազմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ

Իրանի դեմ ռազմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ։ Այս մասին New York Post թերթին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մինչև հունվարի վերջ, ըստ էության, ֆինանսավորում է հատկացվել»,- ասել է նա։

Թերթի հետ զրույցում Թրամփը նշել է, որ այժմ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակ է տանում։ Սպիտակ տան ղեկավարը մտավախություն է հայտնել, որ դեմոկրատները կարող են «այն վերածել պարտության»։

Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկում են, թե արժե արդյոք, որ ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ հասցնի իրանական ղեկավարությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *