«Եթե դու անում ես հարևան պետության թելադրանքը, ծիծաղելի է դառնում քո ինքնիշխանության մասին խոսելը». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)

«Եթե դու անում ես հարևան պետության թելադրանքը, ծիծաղելի է դառնում քո ինքնիշխանության մասին խոսելը». Քրիստինե Վարդանյան

Հանրայինի եթերում խոսելով նոր Սահմանադրության նախագծի, մասնավորապես՝ նախաբանում Անկախության հռչակագրին հղման բացակայության մասին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասել է. «Մենք պարզ բան ենք ասում. ունենք ծննդյան վկայական. էդ փաստաթուղթը՝ քո պետության հիմնադրման, հարևան պետության պահանջով հանելը ինքնիշխանության, անկախության զիջում է, դրանից հետո ինքնիշխանություն բառը քանի անգամ ուզում ես գրի: Եթե դու անում ես հարևան, քեզ սպառնալիք ներկայացնող պետության թելադրանքը, ծիծաղելի է դառնում քո ինքնիշխանության մասին խոսելը: Դե՛մ ենք արտաքին պարտադրանքին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *