Քաղաք, որը չկա և այս տեմպերով չի էլ լինելու

Ակադեմիական քաղաք, Խաղաղության խաչմերուկ, Թրամփի ուղի…

Թվարկված մեգանախագծերը ազդարարվել են տարիներ առաջ, սակայն բնության մեջ նրանց գոյությունը հայտնաբերելը բարդ գործ է։ Սովորաբար Նիկոլ Փաշինյանի կողմից ազդարարված գրեթե ցանկացած նախաձեռնություն տեղի է ունենում դրա ճիշտ հակառակ իմաստով։

Այս անգամ Ակադեմիական քաղաքի կառուցումը վկայող արձանագրություններ փորձեցինք որոնել Պետական գնումների բազաներում, քանի որ այն, հանդիսանալով պետական կառույց, պետք է որ իրականացներ պետական գնումներ։

Ավաղ, այս պահի դրությամբ 2023֊2025 թվականներին եղել է 3 գնում՝ լոգո, համակարգչային սարք, աուդիտի ծառայություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *