Ջեյ Ջեյքոբսի հետ, քննարկեցինք ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգի իրագործումը․ Մկրտչյան


Քաղաքականություն


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքի իր կեցավայրում հանդիպել է Դեմոկրատական կոմիտեի նախագահի հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է դեսպան Նարեկ Մկրտչյանը։

«Պատիվ ունեցա հանդիպելու Նյու Յորք նահանգի Դեմոկրատական կոմիտեի նախագահ, ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի (DNC) անդամ Ջեյ Ջեյքոբսի հետ։

Քննարկեցինք համագործակցության հնարավորությունները՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդումը, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգի իրագործումը և երկկուսակցական աջակցության շարունակական ապահովումը»,- ասվում է գրառման մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *