
«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոչ կոմպետենտ քաղաքային իշխանության կառավարման արդյունքում ունենք Երևան քաղաքի Ամիրյան 10 և 12 փողոցներում նման տոմետների փոխարինման աշխատանք, փաստորեն 280 միլիոն դրամ մեր համայնքային բյուջեից մսխվել է նման աշխատանք կատարելու համար»։