Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել

ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում թեթև շարժիչավոր ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի տներից մեկի անմիջապես դիմաց։ Ինքնաթիռում գտնվող երկու մարդիկ՝ օդաչուն և ուղևորը, տուժել են և տեղափոխվել հիվանդանոց, հայտնել է քաղաքապետ Քրեյգ Գրինբերգը։

«Փոքր օդանավը վթարային վայրէջք է կատարել… Ոչ մի բնակելի տուն չի վնասվել»,– գրել է Գրինբերգը X սոցիալական ցանցում։

Քաղաքապետը նաև հրապարակել է դեպքի վայրից կադրեր, որտեղ երևում է բնակելի տներից մեկի մոտ կանգնած ինքնաթիռը։

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության տվյալներով՝ վթարային վայրէջքից առաջ օդաչուն հայտնել էր շարժիչի անսարքությունների մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *