Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի


Սպորտ


Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Շվեյցարական Ժնև քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը, որտեղ գործող չեմպիոն հնդիկ Գուկեշ Դոմմարաջուն մրցում է ուզբեկ Ժավոխիր Սինդարովի հետ:

Մեկնարկային պարտիայում սպիտակ խաղաքարերով էր Ժավոխիր Սինդարովը: Պարտիան ձգվել է մոտ 5 ժամ ու եզրափակվել 38-րդ քայլին: 

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիայից:  Եթե շախմատիստներից մեկը վաստակի 7.5 միավոր, նա կհռչակվի աշխարհի չեմպիոն, և մնացած պարտիաներն այլևս չեն անցկացվի։  Եթե 14 պարտիաներից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1266562



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *