
«Ընդդիմությունն ի՞նչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի՝ իր հեռանալու վերաբերյալ առաջարկի մասին․ հավատո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին»,- ասուլիսի ժամանակ լրագրողը դիմել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին։ «Չէ՛, չենք հավատում, ընդհանրապես իրեն չենք հավատում, ինքն ամեն ինչ արել է, որ իրեն չհավատանք։ Բազմաթիվ տեսանյութեր կան, թե ինքն ինչ է ասել ու ինչ է արել, ինչպես է փոխել իր դիրքորոշումը»,- ի պատասխան նշել է ընդդիմադիր պատգամավորը։