Նոյեմբերի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը սեռական բնույթի գործողության ձևացում է կատարել նույն դասարանի մեկ այլ 11-ամյա աշակերտի նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ոստիկանության տարածքային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ և ծաղրել վերջինիս։
Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննչական բաժիններից մեկը։