
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին տնտեսական և առևտրային կապեր են հաստատվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իլհամ Ալիևը՝ ընդունելով Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսին։
Նա նշել է, որ ստեղծվել են հնարավորություններ երրորդ երկրներից Հայաստան և Հայաստանից երրորդ երկրներ Ադրբեջանի տարածքով բեռների տարանցիկ փոխադրումներ իրականացնելու համար։
Ալիևը հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ։