Ընթանում է Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը։ Դատարանում քննվում է մեղադրյալ Գևորգ Հարությունյանի ցուցմունքը։
«Զենքը քաշել եմ, պահել եմ Վալոդյայի ուղղությամբ, կրակահերթ եմ բացել, հետո զարիժատ եմ արել։ Նա դեռ ծանր շնչում էր, երբ հետ գնացի, բայց գիտակցության չէր, հետո փախուստի դիմեցի»,- քննիչի մոտ հարցաքննության ժամանակ ասել է սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը։
Նշենք, որ նախորդ դատական նիստին Գևորգ Հարությունյանը սկանդալային հայտարարություններ է արել։ Նա պնդել է՝ ոստիկանությունում սպառնացել են, որ իր վրա վերցնի սպանության կատարումը։ Հնչեցրել է բարձրաստիճան ոստիկանների անուններ։